вторник, 27 октября 2015 г.

The Storm of Times

"The Storm of Times" ստեղծագործությունը ընդհանուր առմամբ մի փոքր տարբերվում է խմբի մնացած ստեղծագործությունների ոճից, իրենից ներկայացնելով progressive - hard rock ժանրը։ Ստեղծագործության վերջնական գործիքավորմանը մասնակցել են խմբի բոլոր անդամները ինչպես նաև Ժիրայր Տեր-Օսիպյանի եղբայրը՝ Գագիկ Վարդանյանը։ Երգը կենդանի տարբերակով կարող եք լսել ստորև ինչպես նաև մեր YOUTUBE-ի էջում։ 




вторник, 20 октября 2015 г.

Ողջ գիշերը քո դոշերը/All night your boobs

"Ողջ գիշերը քո դոշերը" երգը գրվել է Նշան Սողոմոնյանի կողմից և լուրջ փոփոխությունների է ենթարկվել Արսեն Արշակյանի և "The Small Bodies" խմբի մնացած անդամների կողմից։ Այդ երգը արագ գրավեց հանդիսատեսի ուշադրությունը, սակայն այն ունեցել է ինչպես դրական, այդպես էլ բացասական կարծիքներ՝ շատերը կարծում էին, որ այդ երգը չպետք է ներկայացվի հանրությանը, քանի որ այդ երգի մեջ երգվում է աղջկա դոշերի մասին։ Չնայած դրան կան ոչ հայկական ստանդարտներին համապատասխանող մարդիկ որոնք այդ երգի մեջ ոչ մի արտառոց թերություն չեն տեսնում։ Այս երգը համարվում է խմբի ամենասիրված և ամենահայտնի երգը։ Երգը ձայնագրվել է 2 անգամ՝ առաջին ձայնագրությանը մասնակցել են Արսենը, Արտակը և Ժիրայրը, ինչպես նաև Ժիրայրի եղբայրը՝ Գագիկ Վարդանյանը - բաս։ Երկրորդ ձայնագրությանը մասնակցել են Ժիրայրը, Արտակը և Արմենը։


Երգի  2 տարբերակները կարող եք լսել ստորև․․․


         

Moon Light

Moon Light (instrumental) ստեղծագործությունը գրվել է  խմբի կիթառահար Ժիրայր Տեր-Օսիպյանի կողմից և եղել է առաջին ստեղծագործությունը որը մշակվել է խմբի անդամների կողմից։ Սկզբնական գործիքավորումը նախատեսված էր կիթառի և ֆլեյտայի համար, այնուհետև երբ խմբին միացան Արմեն Հովհաննիսյանը և Մարիա Օհանյանը ստեղծագործությունը ունեցավ առիթ կատարելագործման համար։ Ներկա պահին այն գործիքավորված է կիթառի, ֆլեյտայի, դաշնամուրի, բաս կիթառի, և հարվածային  գործիքների նվագաբաժիններով։



Երգի "ակուստիկ" տարբերակը կարող եք լսել այստեղ՝