The Small Bodies
воскресенье, 14 августа 2016 г.
вторник, 27 октября 2015 г.
The Storm of Times
"The Storm of Times" ստեղծագործությունը ընդհանուր առմամբ մի փոքր տարբերվում է խմբի մնացած ստեղծագործությունների ոճից, իրենից ներկայացնելով progressive - hard rock ժանրը։ Ստեղծագործության վերջնական գործիքավորմանը մասնակցել են խմբի բոլոր անդամները ինչպես նաև Ժիրայր Տեր-Օսիպյանի եղբայրը՝ Գագիկ Վարդանյանը։ Երգը կենդանի տարբերակով կարող եք լսել ստորև ինչպես նաև մեր YOUTUBE-ի էջում։
вторник, 20 октября 2015 г.
Ողջ գիշերը քո դոշերը/All night your boobs
"Ողջ գիշերը քո դոշերը"
երգը գրվել է Նշան Սողոմոնյանի կողմից և լուրջ փոփոխությունների է ենթարկվել Արսեն
Արշակյանի և "The Small Bodies" խմբի մնացած անդամների կողմից։ Այդ երգը
արագ գրավեց հանդիսատեսի ուշադրությունը, սակայն այն ունեցել է ինչպես դրական,
այդպես էլ բացասական կարծիքներ՝ շատերը կարծում էին, որ այդ երգը չպետք է
ներկայացվի հանրությանը, քանի որ այդ երգի մեջ երգվում է աղջկա դոշերի մասին։
Չնայած դրան կան ոչ հայկական ստանդարտներին համապատասխանող մարդիկ որոնք այդ երգի
մեջ ոչ մի արտառոց թերություն չեն տեսնում։ Այս երգը համարվում է խմբի ամենասիրված
և ամենահայտնի երգը։ Երգը ձայնագրվել է 2 անգամ՝ առաջին ձայնագրությանը մասնակցել
են Արսենը, Արտակը և Ժիրայրը, ինչպես նաև Ժիրայրի եղբայրը՝ Գագիկ Վարդանյանը -
բաս։ Երկրորդ ձայնագրությանը մասնակցել են Ժիրայրը, Արտակը և Արմենը։
Երգի 2 տարբերակները կարող եք լսել ստորև․․․
Moon Light
Moon Light (instrumental)
ստեղծագործությունը գրվել է խմբի կիթառահար Ժիրայր Տեր-Օսիպյանի կողմից և
եղել է առաջին ստեղծագործությունը որը մշակվել է խմբի անդամների կողմից։ Սկզբնական
գործիքավորումը նախատեսված էր կիթառի և ֆլեյտայի համար, այնուհետև երբ խմբին միացան
Արմեն Հովհաննիսյանը և Մարիա Օհանյանը ստեղծագործությունը ունեցավ առիթ
կատարելագործման համար։ Ներկա պահին այն գործիքավորված է կիթառի, ֆլեյտայի,
դաշնամուրի, բաս կիթառի, և հարվածային գործիքների նվագաբաժիններով։
Երգի "ակուստիկ" տարբերակը կարող եք լսել այստեղ՝
Подписаться на:
Сообщения (Atom)